Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աֆորիզմներ ըստ իմաստի

Ես` բժիշկս, երդվում եմ...

Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը: Աշխարհում ընդունված է երդվել հիպոկրատյան երդմամբ:

 

Ճիշտ է` այդ երդման որոշ տողեր այսօր թվում են ժամանակին ոչ համահունչ, այնուամենայնիվ հիմնական դրույթներն անփոփոխ են և հաստատուն: 

 

Քեզանից առաջ երդվել են հազարավոր սերունդներ: Եկավ նաև քո երդման պահը: 

 

Դու երդվում ես որպես հայ բժիշկ` համամիտ լինելով նաև Հիպոկրատի երդման դրույթներին, 

որի առաջին պահանջն ամենակարևորն է` ՄԻ´ ՎՆԱՍԻՐ:

 

Հիպոկրատյան երդումը 

 

Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով` նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:

 

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողիս հետ հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրներս, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին ու նրանցից բացի ոչ ոքի:

 

Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց:

 

Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց:

 

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ:

 

Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում` այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավորներին:

 

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից:

 

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք:

 

Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը:

 

Հայ բժշկի երդումը

 

Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության, երդվում եմ` 

լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, 

բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս,

անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը,

պահպանել բժշկական մասնագիտական ավանդույթներն ու բարոյական սկզբունքները,

բժշկական գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել առավել փորձառու գործընկերներիս խորհրդին ու օգնությանը,

անգամ սպառնալիքի տակ ի չարը չգործադրել բժշկական գիտելիքներս:

Խոստանում եմ ողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

 

Քո ծոցատետրի համար, սիրելի շրջանավարտ

 

Լավ բժիշկը պետք է փիլիսոփա լինի:

Գալեն 

 

Բժշկից և մանկավարժից պահանջում են հրաշք, իսկ եթե այն կայանում է` ոչ-ոք չի զարմանում:

Մարիա Էբներ-Էշենբախ

 

Ես չեմ բուժում, ես օգնում եմ հիվանդին` բուժվելու:

Ս. Կոլպակով

 

Բավարար չէ լինել բժիշկ, պետք է նաև օգնել իմանալ:

Բ. Բրեխտ

 

Բժշկի առաջին պարտականությունն է` չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը:

Գալեն

 

Հնարավոր չէ բուժել մարմինը` չբուժելով հոգին:

Սոկրատես


Բժշկի կոչումը կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է:

Իպոլիտ Դավիդովսկի

 

Բժիշկը բնության օգնականն է:

Գալեն

 

Ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը:

Անտոն Չեխով

 

Ոչ միշտ է հիվանդի բուժումը բժշկի իշխանության տակ:

Օվիդիում (Պուբլիում Օվիդիում Նազոն)

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 իմաստուն խոսք, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը. mediamag.am
10 իմաստուն խոսք, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը. mediamag.am

Խոսքի ուժը հզոր է։ Մեկ արտահայտությունը կարող է փոխել Ձեր տրամադրությունը՝ լցնել Ձեր օրը կամ հակառակը՝ փչացնել ինչ-որ մեկի կյանքը։ Կան խոսքեր, որոնք ստիպում են մտածել ու հասկանալ և առաջ շարժվել...

Ասացվածքներ Նոր տարվա մասին. 1in.am
Ասացվածքներ Նոր տարվա մասին. 1in.am

Ամանորը տարվա ամենասպասված տոներից է: Ուստի զարմանալի չէ, որ այդ կապակցությամբ մի շարք ասացվածքներ կան: Նոր տարին այնպիսի ամենամյա միջոցառում է, որի համար հատուկ կիրառություն չեն հնարել՝ բացի տարատեսակ...

Սերը գոյություն ունի, քանի դեռ չկան հաղթողներ. hayeli.am
Սերը գոյություն ունի, քանի դեռ չկան հաղթողներ. hayeli.am

Կյանքում պետք է սեր լինի, մի մեծ սեր ամբողջ կյանքի ընթացքում, դա արդարացնում է hուսահատության անառիթ հարձակումները, որոնց մենք ենթակա...

Մայրերի մասին
Մայրերի մասին

1. Մոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:

2. Այն ձեռքը, որն օրորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը...

Սիրո և զգացմունքների մասին
Սիրո և զգացմունքների մասին

Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել...

Ընկերության մասին
Ընկերության մասին

Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս...

Մարդկանց մասին
Մարդկանց մասին

Մենք դատում ենք մեր մասին որևէ բան կատարելու մեր ընդունակությամբ, իսկ ուրիշները դատում են մեր մասին ըստ այն բանի, ինչ մենք արդեն կատարել ենք...

Կյանքի մասին
Կյանքի մասին

Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ...

Դաստիարակության և վարքագծի մասին
Դաստիարակության և վարքագծի մասին

Սկզբում ապրում ես մի շրջան, երբ հավատում ես ամեն ինչի, առանց որևէ հիմքի, ապա մի կարճ ժամանակ` ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից` ամեն ինչի...

Գեղեցկության մասին
Գեղեցկության մասին

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին...

Կանանց և տղամարդկանց մասին
Կանանց և տղամարդկանց   մասին

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում...

Ամուսնության և ընտանիքի մասին
Ամուսնության և ընտանիքի մասին

Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը...

Ծնողների և երեխաների մասին
Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ու երեխաների հարաբերությունները նույնքան դժվարին են ու նույնքան դրամատիկ, որքան սիրող մարդկանց հարաբերությունները...

Փորձի և գիտելիքի մասին
Փորձի և գիտելիքի մասին

Փորձը հայտնություն է, որի լույսի ներքո մենք հրաժարվում ենք պատանեկան մոլորություններից` ի սեր հասունության մոլորությունների...

Գիտության մասին
Գիտության մասին

Գիտությունը կառուցվում է փաստերից, ինչպես որ տունը` աղյուսներից, սակայն փաստերի կուտակումը գիտություն չէ, ինչպես որ աղյուսների կույտը տուն չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ